Իսրայելի էներգետիկայի նախարարն ասում է, որ Գազայի շրջափակումը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ իսրայելցի պատանդները չեն ազատվել
Իսրայելի էներգետիկայի նախարար Իսրայել Կացի խոսքով՝ Գազայի շրջափակումը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ իսրայելցի պատանդներն ազատ չեն արձակվել։
«Էլեկտրաէներգիան չի միացվի, ջրի հիդրանտը հետ չի բացվի, վառելիքի բեռնատարները չեն մտնի այնքան ժամանակ, քանի դեռ առևանգվածները չեն վերադարձել տուն»,- ասել է Իսրայելի էներգետիկայի նախարարը։
Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելի պաշտպանության նախարարը սեպտեմբերի 9-ին հայտարարել էր Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին.
«Ես հրաման եմ տվել Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին։ Ո՛չ էլեկտրաէներգիա, ո՛չ սնունդ, ո՛չ վառելիք, ամեն ինչ փակվել է»,- ասել է Իսրայելի պաշտպանության գերատեսչության ղեկավարը։