Իսրայելի ընդդիմության առաջնորդ. Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության հասնելը դժվար է, բայց հնարավոր
Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության հասնելը դժվար է, բայց հնարավոր, հայտարարել է իսրայելական ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո։
Լապիդն ու Բլինկենը քննարկել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը լուծելու անհրաժեշտությունը։
«Սա բարդ պայմանավորվածություն է։ Սա համաձայնագիր է, որը կարող է մեզ դուր չգալ, բայց դրա իրականացումն անհրաժեշտ է, և, հետևաբար, պետք է համաձայնագիր կնքվի»,- ասել է Լապիդը։
Նրա խոսքով, Բայդենն ակնհայտորեն մտահոգված է Գազայում հումանիտար իրավիճակով։ Ըստ Լապիդի՝ Իսրայելը նույնպես մտահոգված է այս հարցով։
«Եկեք ամեն ինչ անենք, որ Գազայում ապրող մարդիկ չտուժեն։ Մենք պատերազմի մեջ չենք Գազայի երեխաների հետ։ Մյուս կողմից, դուք պետք է հիշեք, որ մենք պայքարում ենք ահաբեկչական խմբավորման դեմ, որն օգտագործում է մարդկանց որպես վահան»,- ասել է Լապիդը։
Ավելի ուշ Լապիդը Վաշինգտոնում կհանդիպի Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։