Իսրայելի դեսպանությունը հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օր հռչակելու համար շնորհակալություն է հայտնում Վրաստանի կառավարությանը
Իսրայելի դեսպանությունը հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օր հռչակելու համար շնորհակալություն է հայտնում Վրաստանի կառավարությանը

Իսրայելի դեսպանությունը ողջունում է Վրաստանի կառավարության այսօրվա որոշումը, որ հունվարի 27-ը պաշտոնապես հայտարարվի հոլոքոստի զոհերի հիշատակի օր և այն ներառարվի Վրաստանի ազգային օրացույցի միջոցառումների շարքում, – այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում Իսրայելի դեսպանությունը:

Դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Վրաստանի կառավարությանը և Արտաքին գործերի նախարարությանը, քրտնաջան աշխատանքի և համագործակցության համար:

«1945 թվականի հունվարի 27-ին, կարմիր բանակը ազատագրեց Աուշվիցի համակենտրոնացման ճամբարը: Ըստ այդմ, 2005 թվականի նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 60/7 բանաձևով սահմանվեց, որպես երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական ​​ռեժիմի կողմից սպանված 6 միլիոն հրեաների հիշատակի միջազգային օր:

Իսրայելի դեսպանությունը ցանկանում է իր հատուկ շնորհակալությունը հայտնել Վրաստանի կառավարությանը և Արտաքին գործերի նախարարությանը, այս կարևոր հարցին աջակցելու գործում նրանց քրտնաջան աշխատանքի, բարի կամքի և համագործակցության համար», – ասված է Վրաստանում Իսրայելի դեսպանության հայտարարության մեջ:

Հունվարի 27-ը Վրաստանում հայտարարվել է Հոլոքոստի զոհերի հիշատակի օր: Համապատասխան որոշումն ընդունվել է Վրաստանի կառավարության այսօրվա նիստում: