Իսրայելի դեսպանություն. Իսրայելը դատապարտում է ռուսական ուժերի կողմից Կիրբալի գյուղի մոտ Վրաստանի քաղաքացու սպանությունը, վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը
Իսրայելի դեսպանություն. Իսրայելը դատապարտում է ռուսական ուժերի կողմից Կիրբալի գյուղի մոտ Վրաստանի քաղաքացու սպանությունը, վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը

Իսրայելը դատապարտում է ռուսական ուժերի կողմից Կիրբալի գյուղի մոտ Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանությունը և կոչ է անում ազատ արձակել ձերբակալված քաղաքացի Լևան Դոթիաշվիլիին, այս մասին սոցցանցում գրել է Վրաստանում Իսրայելի դեսպան Հադաս Մեյցադը։

Ըստ Հադաս Մեյցադի՝ Իսրայելը ևս մեկ անգամ հաստատում է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը։

«Խոր վշտով ցավակցում ենք ընտանիքներին, ընկերներին և համայն Վրաստանին։ Իսրայելը ևս մեկ անգամ հաստատում է իր լիակատար աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- գրել է Իսրայելի դեսպանը։

Ռուսական օկուպացիոն ուժերը Կիրբալիի մոտ օկուպացված տարածքում սպանել են Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիին և ապօրինի ձերբակալել մեկ քաղաքացու։