Իսրայելի դատարանը երկրում շարունակվող համընդհանուր գործադուլը դադարեցնելու մասին հրաման է արձակել
Իսրայելի դատարանը երկրում շարունակվող համընդհանուր գործադուլը դադարեցնելու մասին հրաման է արձակել

Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ դատավորի որոշմամբ «ՀԱՄԱՍ»-ի կողմից առևանգված պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման պահանջով շարունակվող գործադուլը պետք է դադարեցվի այսօր՝ տեղական ժամանակով 18:00-ին։ Ինչպես գրում է լրատվամիջոցը, դատարանը գտել է, որ համընդհանուր գործադուլը քաղաքական բնույթ ունի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ի առավոտյան Իսրայելում համընդհանուր գործադուլ է սկսվել։ Ցուցարարների հիմնական պահանջն այն է, որ Իսրայելի կառավարությունը համաձայնի Գազայի հատվածում կրակի դադարեցման մասին համաձայնագրին՝ պատանդներին ազատ արձակելու համար։ Գործադուլ անցկացնելու որոշումը արհմիությունները կայացրել են սեպտեմբերի 1-ին, երբ հայտնի է դարձել, որ իսրայելական բանակը Գազայի հատվածում հայտնաբերել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված վեց պատանդների մարմինները։ Գործադուլին մասնակցում են առողջապահական հիմնարկների, սննդի օբյեկտների և ռազմական արդյունաբերության, ինչպես նաև առևտրային ցանցերի ներկայացուցիչներ։ Չի աշխատում նաև հասարակական տրանսպորտը։

Բողոքի ցույցեր են ընթանում Թել Ավիվում և Իսրայելի մի շարք այլ քաղաքներում։