Իսրայելի արտգործնախարարը հաստատում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը սպանվել է
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հաստատում է, որ սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը ։
Նախարարի խոսքով՝ Յահյա Սինվարին այսօր սպանել են իսրայելցի զինվորականները։ Ինչպես նշել է Կացը, նրա սպանությունը մեծ ռազմական և բարոյական ձեռքբերում է Իսրայելի համար։
«Զանգվածային մարդասպան Յահյա Սինվարը, ով պատասխանատու է հոկտեմբերի 7-ի ջարդերի ու վայրագությունների համար, այսօր սպանվել է Իսրայելի պաշտպանության բանակի կողմից։ Սա մեծ ռազմական, բարոյական ձեռքբերում է Իսրայելի համար և ողջ ազատ աշխարհի հաղթանակը արմատական իսլամի չարի առանցքի վրա, որը գլխավորում է Իրանը»,- ասված է Իսրայելի արտգործնախարարի հայտարարության մեջ։
Ըստ իսրայելացու՝ Սինվարի սպանությունը պատանդներին վերադարձնելու և ՀԱՄԱՍ-ի ու Իրանի վերահսկողությունից ազատ Գազա ստեղծելու հնարավորություն է ստեղծում։
Տեղեկության համար՝ Յահյա Սինվարը հայտարարվել է Թեհրանում ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ՝ իր նախորդի՝ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո։ Մինչ այդ նա Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարն էր։ Սինվարին Իսրայելի հետախուզման մեջ առաջին տեղում էր: Երկրի հատուկ ծառայությունները կարծում էին, որ նա է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իսրայելական բնակավայրերի վրա հարձակման կազմակերպիչը։ Սինվարը ծնվել է 1962 թվականին Գազայի հարավում գտնվող Խան Յունիս փախստականների ճամբարում: Նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է իսրայելական բանտում։ 1988 թվականին նա դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Յահյա Սինվարը 1027 պաղեստինցի գերիների թվում է, որոնք Իսրայելը փոխանակել է 2011 թվականին ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթի հետ: