Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակը լիովին մերժում է Թուրքիայի նախագահի տհաճ խոսքերը «Համաս» ահաբեկչական կազմակերպության մասին
Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակը լիովին մերժում է Թուրքիայի նախագահի տհաճ խոսքերը «Համաս» ահաբեկչական կազմակերպության մասին

Իսրայելը լիովին մերժում է Թուրքիայի նախագահի տհաճ խոսքերը «Համաս» ահաբեկչական կազմակերպության մասին, ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լիոր Հայաթը։

«ՀԱՄԱՍ»-ը «Իսլամական պետությունից» ավելի վատ ահաբեկչական կազմակերպություն է, որը դաժանորեն և դիտավորյալ սպանում է երեխաներին, կանանց և ծերերին, պատանդ է վերցնում խաղաղ բնակիչներին և որպես կենդանի վահան օգտագործում սեփական ժողովրդին: Անգամ Թուրքիայի նախագահի՝ ահաբեկչական կազմակերպությանը պաշտպանելու փորձը և նրա հուսադրող խոսքերը չեն փոխի այն սարսափները, որ տեսել է ամբողջ աշխարհը և միանշանակ փաստը՝ «Համասը» հավասար է Իսլամական պետությանը»,- ասել է Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է. «Համասը» ահաբեկչական կազմակերպություն չէ, այն ազատարարների և մոջահեդների խումբ է, որը պայքարում է իր հողերն ու քաղաքացիներին պաշտպանելու համար։