Իսրայելի արտաքին գործերի նախարարը Հաագայի դատարանի դատախազի որոշումը պատմական ամոթ է որակում
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Հաագայի դատարանի դատախազի որոշումը «պատմական ամոթ է, որը հավերժ կհիշվի»։ Նրա խոսքով, Իսրայելի ղեկավարների ձերբակալության օրդեր տրամադրելու պահանջն ուղղակի հարձակում է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման զոհերի ու պատանդների վրա։
«Երբ ՀԱՄԱՍ-ի մարդասպաններն ու բռնաբարողները մարդկության դեմ հանցագործություններ են կատարում մեր եղբայրների և քույրերի նկատմամբ, դատախազը նշում է վարչապետին և պաշտպանության նախարարին Համասի նման հրեշների կողքին, սա պատմական ամոթ է, որը հավերժ կհիշվի»,- ասել է կացը։
Ըստ Կացի՝ նա հանձնարարել է նախարարությանը ստեղծել հատուկ գործողությունների կենտրոն, որը կկենտրոնանա Իսրայելի ձեռքերը կապելու որոշմանը հակազդելու և նրա ինքնապաշտպանության իրավունքի իրացումը թույլ չտալու վրա։
«Ես պատրաստվում եմ խոսել աշխարհի առաջատար երկրների արտաքին գործերի նախարարների հետ, որպեսզի նրանք դեմ լինեն դատախազի որոշմանը»,- ասել է իսրայելցին։
Տեղեկության համար՝ Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը պահանջում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների ձերբակալման օրդեր տրամադրել։