Իսրայելի արտաքին գործերի նախարարը չեղարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ նախատեսված հանդիպումը
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Կոենը չեղարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ նախատեսված հանդիպումը։ Այդ մասին նա գրել է սոցցանցում։
«Ես չեմ հանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Հոկտեմբերի 7-ի զանգվածային սպանդից հետո հավասարակշռված մոտեցման տեղ չկա. «Համասը» պետք է ջնջվի երկրի երեսից»,- գրել է Քոհենը։
Բացի այդ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Իսրայելի արտգործնախարարը ներառել է ձայնագրություն, որում, ըստ նրա, «Համասի» ահաբեկիչը ծնողներին ասում է, որ հպարտանում է տասը հրեաների սպանությամբ։
«Պարոն գլխավոր քարտուղար, սա այն աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք»,- դիմել է Քոհենը Գուտիերեշին։
Գուտիերեշի հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Իսրայելի կողմից, որն ասում է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումները տեղի չեն ունեցել վակուումում, երբ Պաղեստինի ժողովուրդը գտնվում է 56 տարվա օկուպացիայի տակ: