Իսրայելի արտաքին գործերի նախարար. Մերժելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հրադադարի զազրելի կոչը՝ Իսրայելը մտադիր է վերացնել ՀԱՄԱՍ-ը
Իսրայելի արտաքին գործերի նախարար. Մերժելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հրադադարի զազրելի կոչը՝ Իսրայելը մտադիր է վերացնել ՀԱՄԱՍ-ը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Կոենը «Twitter»-ի իր էջում արձագանքում է ՄԱԿ-ի ընդունած բանաձեւին։

«Մենք ուղղակիորեն մերժում ենք հրադադարի մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ստոր կոչը։ Իսրայելը պատրաստվում է վերացնել ՀԱՄԱՍ-ը այնպես, ինչպես աշխարհը դա արեց նացիստների և «Իսլամական պետության» հետ»,- ասել է Էլի Կոհենը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 120 կողմ, 14 դեմ ձայներով բանաձեւ է ընդունել Գազայի հատվածում «անհապաղ, տեւական եւ կայուն մարդասիրական հրադադարի» մասին: Այս բանաձեւի նախաձեռնողը Հորդանանն է։ Փաստաթուղթը նաև պահանջում է, որ բոլոր կողմերը պահպանեն միջազգային մարդասիրական իրավունքը և Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին կենսական նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների մատակարարումը «շարունակական, բավարար և անխոչընդոտ լինի»: Բանաձեւը նաեւ կոչ է անում անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել բոլոր պատանդներին: Նշենք, որ փաստաթղթում մեկ անգամ չի հիշատակվում ՀԱՄԱՍ շարժման մասին, որը դժգոհություն ու բողոք է առաջացրել Իսրայելում։