Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկչության հետեւանքով 908 վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ
Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ «ՀԱՄԱՍ»-ի կողմից Իսրայելի հարավային և կենտրոնական մասում իրականացված ահաբեկչության հետևանքով 908 վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսրայելի իշխանությունները պնդում են, որ հարձակման արդյունքում առնվազն 100 մարդ է զոհվել։
Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը պատերազմական դրություն է հայտարարել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծության պատճառով։