Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի և Հեզբոլլահի հետ հակամարտության հետևանքով հոսպիտալացվել է 133 մարդ
Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի և Հեզբոլլահի հետ հակամարտության հետևանքով հոսպիտալացվել է 133 մարդ

Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի և Հեզբոլլահի հետ հակամարտության հետևանքով հոսպիտալացվել է 133 մարդ։

Մասնավորապես, հայտարարության մեջ նշվում է, որ հինգ մարդու վիճակը միջին է, իսկ 127-ը՝ բավարար։

Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ պատերազմի սկսվելուց ի վեր, փետրվարի 28-ից, հոսպիտալացվել է 7183 մարդ, որոնցից 118-ը ներկայումս մնում են հիվանդանոցում։ Վիրավորների թվում կան ինչպես զինվորներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։