Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ «ՀԱՄԱՍ»-ի հարձակման հետեւանքով վիրավորված 330 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցում, նրանցից 58-ի վիճակը ծանր է
19:59, 18.10.2023
Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ «Համասի» հարձակման հետեւանքով վիրավորված 330 մարդ դեռ հիվանդանոցում է։
Նրանցից 58-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 167-ինը՝ միջին ծանրության։
Հոկտեմբերի 7-ի հարձակման հետեւանքով ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 4562 մարդ։