Իսրայելի անվտանգության կաբինետը պաշտոնապես հաստատել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը
Իսրայելի անվտանգության կաբինետը պաշտոնապես հաստատել է Լիբանանում հրադադարի համաձայնագիրը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ տասը նախարարներ կողմ են քվեարկել համաձայնագրին, իսկ մեկը՝ դեմ։
Իսրայելի անվտանգության կաբինետի միակ անդամը, ով չի աջակցել գործարքին, ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրն է:
«Իսրայելը գնահատում է ԱՄՆ-ի ներդրումն այս գործընթացում և իրեն իրավունք է վերապահում գործելու իր անվտանգությանը սպառնացող ցանկացած սպառնալիքի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։