Իսրայելի ԱԳՆ. Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում վրաց ժողովրդին և հայտնում մեր խորին ցավակցությունը
Իսրայելի ԱԳՆ. Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում վրաց ժողովրդին և հայտնում մեր խորին ցավակցությունը

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն իր համերաշխությունն է հայտնում վրաց ժողովրդին և իր ցավակցությունն է հայտնում Շովիում տեղի ունեցած ավերիչ սողանքի զոհերին։

«Այսօր, երբ Վրաստանը սգում է Շովիի ավերիչ սողանքի զոհերի համար, մենք մեր համերաշխությունն ենք հայտնում վրաց ժողովրդին և հայտնում մեր խորին ցավակցությունը։ Թող օրհնյալ լինի նրանց հիշատակը»,- ​​ասված է Իսրայելի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

Շովիում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել: Այս պահին առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետեւանքով զոհվել է 18 մարդ։

Այսօր Վրաստանում սգո օր է: