Իսրայելի ԱԳՆ-ի տվյալներով՝ Պեկինում հարձակման է ենթարկվել իսրայելցի դիվանագետը
Պեկինում հարձակվել են իսրայելցի դիվանագետի վրա: Այդ մասին գրում է «Timesofisrael»-ը։
Իսրայելի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ դիվանագետը հիվանդանոց է տեղափոխվել Պեկինում Իսրայելի դեսպանատան աշխատակցի վրա հարձակումից հետո։
Այս պահին դիվանագետի վիճակը կայուն է։ Գերատեսչությունից հայտնում են, որ միջադեպը հետաքննվում է։