Իսրայելը ծրագրում է պատասխան հարձակում իրականացնել Իրանի վրա, որը կարող է թիրախավորել նավթավերամշակման գործարաններն ու միջուկային օբյեկտները
Հրթիռային հարձակման պատճառով Իսրայելը ծրագրում է պատասխան հարձակում իրականացնել Իրանի վրա, որի թիրախը կարող է լինել նավթավերամշակման գործարանները և միջուկային օբյեկտները:
Այս մասին տեղեկություն է հրապարակում «Աքսիոս»-ը՝ հիմնվելով Իսրայելի կառավարության ներկայացուցիչների վրա։
Հրատարակությունը գրում է, որ Իսրայելը մի քանի օրից կարող է պատասխան հարձակում սկսել։
Ըստ հրատարակության, Իսրայելի կառավարության անդամները նշում են, որ հնարավոր են նաև նպատակային սպանություններ և Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերի չեզոքացում։
Ըստ «Աքսիոս»-ի՝ իսրայելցի երկու պաշտոնյաներ ասել են, որ անվտանգության կաբինետի մի քանի ժամ տեւած նիստն ավարտվել է այն գիտակցմամբ, որ կլինի Իսրայելի ռազմական պատասխանը:
Իրանը սպառնացել է Իսրայելին, եթե Իսրայելը ուժով պատասխանի հրթիռային հարձակմանը, Թեհրանը նորից կհարձակվի Իսրայելի վրա։