Իսրայելը սկսել է քաղաքացիների տարհանումը լիբանանյան սահմանի մոտ գտնվող 28 բնակավայրերից
Իսրայելը սկսել է քաղաքացիների տարհանումը լիբանանյան սահմանի մոտ գտնվող 28 բնակավայրերից։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ պարտադիր տարհանումը կտարածվի լիբանանյան սահմանից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող բոլոր բնակավայրերի բնակիչների վրա։ Տարհանված քաղաքացիները ժամանակավորապես կտեղափոխվեն ընտանեկան հյուրանոցներ։
Տեղեկության համար նշենք, որ Իսրայելի եւ Լիբանանի սահմանին վերջին օրերին իրավիճակը լարված է։ Իսրայելական բանակը և լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը հարձակումներ են իրականացնում միմյանց դիրքերի վրա։
«Հեզբոլլահն» աջակցել է Իսրայելի վրա «Համաս» շարժման կազմակերպած հարձակմանը։ Այս հարձակման արդյունքում, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 1400 իսրայելցի։