Իսրայելը ռմբակոծել է Բեյրութը
Իսրայելը ռմբակոծել է Բեյրութը

Իսրայելը ռմբակոծել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը։

Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկություններով՝ նրանց թիրախը եղել է Հեզբոլլահ խմբավորման առաջնորդներից մեկը, որը ղեկավարել է Գոլանի բարձունքների վրա հարձակումը։

Ըստ տեղեկությունների՝ խոսքը Ֆուադ Շուքրիի մասին է, ով խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլայի խորհրդականն է։ Նրա ճակատագիրն այս պահին հայտնի չէ։

Հարձակումից անմիջապես հետո Իսրայելի պաշտպանության նախարար Իոավ Գալանտը հայտարարել է, որ Հեզբոլլահը հատել է կարմիր գծերը։