Իսրայելը պնդում է, որ հարձակվել է լիբանանյան սահմանի մոտ գտնվող «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտների վրա
Իսրայելը պնդում է, որ հարձակվել է լիբանանյան սահմանի մոտ գտնվող «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտների վրա

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարձակվել է լիբանանյան սահմանի մոտ գտնվող Հեզբոլլահի ռազմական օբյեկտների վրա: Տեղեկությունը տարածում են իսրայելական լրատվամիջոցները։

Թիրախների թվում եղել է ռազմական դիտակետ, որտեղից չորեքշաբթի օրը հակատանկային կառավարվող հրթիռ է արձակվել հյուսիսային Ռոշ Հանիկրա քաղաքի ուղղությամբ, հայտնել են զինվորականները: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածները հասցվել են ի պատասխան Իսրայելում տեղի ունեցած կրակոցների:

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ընդհանուր առմամբ 9 հրթիռ է արձակվել Լիբանանից Իսրայելի ուղղությամբ, որոնցից չորսը որսացել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը, և առնվազն մեկ հրթիռ ընկել է հյուսիսային քաղաքներից մեկում՝ տուժածներ չկան։