Իսրայելը ոչնչացրել է ԻՊ-ի դեմ օգտագործվող անօդաչու թռչող սարք
Իսրայելը ոչնչացրել է ԻՊ-ի դեմ օգտագործվող անօդաչու թռչող սարք

Իսրայելական ինքնաթիռները  հարձակում են գործել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերի հայտնաբերման համար նախատեսված անօդաչու սարքերի վրա, ասված է Սիրիայի դաշնակիցների օպերատից շտաբի հայտարարությունում:

Անօդաչու սարքերը գտնվել են Т-4 ավիաբազայում, որը հարձակման է ենթարկվել:

Զինվորականնների հավաստմամբ՝ անօդաչուներն մեծ դեր են խաղացել արեւելյան տարածքները ԻՊ֊ից ազատելու հարցում:

Օպերատիվ շտաբը հերքել է այն տեղեկություն, թե անօդաչու խախտել է Իսրայելի օդային տարածքը՝ հայտարարելով, որ դա «սուտ է եւ իրականության խեղաթյուրում»:

Ավելի վաղ՝ շաբաթ վաղ առավոտյան իսրայելական զինվորականանները խոցել էին իրանական թռչող սարքը, որը ներխուժել էր երկրի օդային տարածք Սիրիայից, ու ի պատասխան գրոհել էին «իրանական նշանակետերի վրա» հարեւան երկրի տարածքում: Ավելի ուշ Իսրայելի ՊԲ  մամուլի ծառայությունում հայտնել էին, որ Իսրայելի հյուսիսում ջախջախվել է իսրայելական F-16 կործանիչը: