Իսրայելը մոտ ապագայում թույլ կտա Հորդանանին և ԱՄԷ-ին ինքնաթիռներով մարդասիրական օգնություն հասցնել Գազա
Իսրայելը մոտ ապագայում թույլ կտա Հորդանանին և ԱՄԷ-ին ինքնաթիռներով մարդասիրական օգնություն հասցնել Գազա

Իսրայելը շուտով կթույլատրի Հորդանանին և Միացյալ Արաբական Էմիրություններին օդային մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված։

Երկրները վերջին մեկ տարվա ընթացքում այս կերպ մարդասիրական օգնություն են հասցրել Գազայի հատվածի բնակիչներին։ Իսրայելի կառավարությունը պնդում է, որ օդային օգնությունը համակարգված է Իսրայելի պաշտպանության ուժերի հետ։

Իսրայելցի պաշտոնյաները նշում են, որ Հորդանանը կարող է այսօր իրականացնել առաջին օդային օգնությունը։

Անցյալ տարի ԱՄՆ զինված ուժերը, Հորդանանի, Եգիպտոսի և Ֆրանսիայի հետ համակարգված, օդային մարդասիրական օգնություն են հասցրել Գազայի հատվածի հյուսիս։