Իսրայելը մարդասիրական դադար է հայտարարել Գազայի որոշակի շրջաններում
Իսրայելը մարդասիրական դադար է հայտարարել Գազայի որոշակի շրջաններում

Իսրայելը 10-ժամյա մարդասիրական դադար է հայտարարել Գազայի որոշակի շրջաններում։ Այս մասին գրում է Reuters-ը։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ մարդասիրական դադարը ուժի մեջ կլինի ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն, և խիտ բնակեցված տարածքներում կդադարեցվեն ռազմական գործողությունները՝ մարդասիրական միջանցքներ ստեղծելու համար։

Իսրայելը նաև կապահովի անվտանգ երթուղիներ, որոնց միջոցով կարող են սնունդ և դեղորայք մատակարարվել բնակչությանը։