Իսրայելը Լիբանանի բնակիչներին զգուշացնում է լքել Բեյրութի հարավային արվարձանները, այդ թվում՝ «Հեզբոլլահի» կողմից վերահսկվող տարածքները
Իսրայելը Լիբանանի բնակիչներին զգուշացնում է լքել Բեյրութի հարավային արվարձանները, այդ թվում՝ «Հեզբոլլահի» կողմից վերահսկվող տարածքները

Իսրայելը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչներին զգուշացնում է լքել քաղաքի հարավային արվարձանները, այդ թվում՝ «Հեզբոլլահի» կողմից վերահսկվող տարածքները։

Բացի այդ, Իսրայելի ռազմական խոսնակ Ավիխայ Ադրայը կոչ է արել քաղաքի հարավային արվարձանների բնակիչներին անհապաղ շարժվել դեպի արևելք և հյուսիս։ Նա ասել է, որ Իսրայելը պլանավորում է ռմբակոծել «Հեզբոլլահի» թիրախները տարածքում։

«Փրկեք ձեր կյանքը, անմիջապես լքեք ձեր տները», – X-ում գրել է Իսրայելի ռազմական խոսնակ Ավիխայ Ադրայը՝ նշելով, որ հարավային ուղղությամբ ցանկացած շարժում կարող է վտանգել նրանց կյանքը։

Բացի այդ, Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի։ Նրանց տվյալներով՝ հարձակումների սկսվելուց ի վեր առնվազն 638 մարդ տարբեր տեսակի վնասվածքներ է ստացել։