Իսրայելը կոչ է անում իր քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել Եգիպտոսն ու Հորդանանը
Իսրայելը կոչ է անում իր քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել Եգիպտոսն ու Հորդանանը

Իսրայելը կոչ է անում իր քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել Եգիպտոսն ու Հորդանանը։

Իսրայելի կառավարության կարծիքով՝ վտանգ կա, որ Իսրայելի քաղաքացիները կարող են դառնալ այն մարդկանց թիրախը, ովքեր նյարդայնացած են ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի գործողություններից։

Իսրայելի Ազգային անվտանգության գործակալությունը, վարչապետի գրասենյակը և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն են տարածել, որ Եգիպտոսը, ներառյալ Սինայի թերակղզին և Հորդանանը, բարձրացրել են տագնապը մինչև 4: Ուստի Իսրայելի բոլոր քաղաքացիներին կոչ է արվում որքան հնարավոր է շուտ հեռանալ այդ տարածքներից։

Ինչ վերաբերում է Մարոկկոյին, ապա կա տագնապի երրորդ աստիճան, և Իսրայելը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Մարոկկո առանց հրատապ անհրաժեշտության մեկնելուց: