Իսրայելը, ի պատասխան Էյլաթ քաղաքի դպրոցի վրա դրոններով հարձակման, հարվածներ է հասցրել Սիրիային
Իսրայելը, ի պատասխան Էյլաթ քաղաքի դպրոցի վրա դրոններով հարձակման, հարվածներ է հասցրել Սիրիային։
Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ ասվում է, որ հարձակման թիրախը եղել է կազմակերպությունը, որն անօդաչու թռչող սարք է ուղարկել Իսրայելի ուղղությամբ, թեև չի նշվում, թե ինչ օբյեկտի մասին է խոսքը։
«Սիրիական ռեժիմը լիովին պատասխանատու է բոլոր ահաբեկչական գործողությունների համար, որոնք իրականացվում են Սիրիայի տարածքից։ Իսրայելի պաշտպանության բանակը խստորեն կպատասխանի Իսրայել պետության տարածքը վնասելու ցանկացած փորձի»,- ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։