Իսրայելը հայտնում է, որ սպանվել է «Քուդսի ուժերի» պաղեստինյան ստորաբաժանման ղեկավար Սաիդ Իզադին

11:15, 21.06.2025

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարում է, որ Իսրայելի հարվածի արդյունքում Իրանի Քում քաղաքում սպանվել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի»՝ «Քուդսի ուժերի» պաղեստինյան ստորաբաժանման ղեկավար Սաիդ Իզադին։

Կացի խոսքով՝ Իզադին նախքան հոկտեմբերի 7-ի հարձակումը ֆինանսավորել և զինել է պաղեստինյան «Համաս» խմբավորմանը։

«Հսկայական ձեռքբերում է Իսրայելի հետախուզության և օդային ուժերի համար։ Սա արդարություն է սպանվածների և պատանդների համար։ Իսրայելի երկար ձեռքը կհասնի իր բոլոր թշնամիներին», — նշել է Իսրայել Կացին։

Նախքան այս հայտարարությունը, իրանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Քում քաղաքում բնակելի շենքի վրա հարձակման արդյունքում երկու մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ Հարվածը հասցվել է շենքի չորրորդ հարկում։ Քումի նահանգապետարանի տվյալներով՝ զոհվածներից մեկը 16 տարեկան է։

Նմանատիպ