Իսրայելը հայտարարել է Գազայում պատերազմի սկզբից 600 զինվորականի կորստի մասին
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, Գազայում պատերազմի սկզբից Իսրայելը կորցրել է 600 զինվորական։ Վերջին զոհը երեկ 20-ամյա Նադավ Քոհենն էր։
Գազայի առողջապահության վարչությունից հայտնում են, որ այսօր Իսրայելը տանկեր և այլ զինտեխնիկա է դուրս բերել «Աշ-Շիֆա» հիվանդանոցի տարածքից, որտեղ մարտի երկրորդ կեսից գործողություն է իրականացնում «Համասի» գրոհայինների դեմ։
Իսրայելի զինված ուժերի տվյալներով՝ մարտի 23-24-ի դրությամբ հիվանդանոցային համալիրում լիկվիդացվել է 170 մարտիկ, ավելի քան 480-ը ձերբակալվել է։