Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» դիրքերին Լիբանանում՝ սահմանի մոտ
Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» դիրքերին Լիբանանում՝ սահմանի մոտ։ Իսրայելի զինված ուժերի խոսնակ Դանիել Հագարի խոսքով՝ թիրախը եղել են հրթիռային կայաններն ու ռազմական համալիրները։
«Մենք կշարունակենք ինտենսիվ հարվածները «Հեզբոլլահի» դիրքերին: Նրանք այնպիսի տեսք չունեն, ինչպիսին կային հոկտեմբերի 6-ից առաջ, և այլևս չեն լինի»,- ասել է Հագարը։
Հարկ է նշել, որ «Հեզբոլլահը» բազմիցս կրակ է բացել Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, ինչի պատճառով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խստորեն զգուշացրել է Լիբանանին, որ պատերազմ սկսելու դեպքում Բեյրութը նույնպես կվերածվի Գազայի: