Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի շրջանակներում ազատ է արձակել ևս 183 պաղեստինցի բանտարկյալների

20:37, 08.02.2025

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագրի շրջանակներում Իսրայելն ազատ է արձակել ևս 183 պաղեստինցի բանտարկյալի։

Բանտարկյալներն արդեն Ռամալլահում են, որտեղ նրանց դիմավորել են մեծ աղմուկով։

Ազատ արձակվածների թվում են ցմահ կամ երկարաժամկետ պատիժ կրող ավելի քան 70 մարդ, 111 բանտարկյալ, ովքեր կալանավորվել են Իսրայելի կողմից պատերազմի ժամանակ։

Ինչպես հայտնում է BBC-ն, յոթ նախկին բանտարկյալներ տեղափոխվել են հիվանդանոց, քանի որ նրանց առողջական վիճակը ծանր էր։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել երեք իսրայելցի պատանդների, որոնք այս պահին գտնվում են իսրայելական հիվանդանոցում։

Հունվարի 19-ին հրադադարի մեկնարկից ի վեր, ընդհանուր առմամբ, ազատ է արձակվել 21 պատանդ և 566 բանտարկյալ։

Նմանատիպ