Իսրայելը չեղյալ է հայտարարել Պաղեստինի ինքնավարության հետ աշխատող ութ նորվեգացի դիվանագետների հավատարմագրումը
Իսրայելը չեղյալ է հայտարարել Պաղեստինի ինքնավարության հետ աշխատող ութ նորվեգացի դիվանագետների հավատարմագրումը

Իսրայելը չեղյալ է հայտարարել Պաղեստինի ինքնավարության հետ աշխատող նորվեգացի ութ դիվանագետների հավատարմագրումը։

Իսրայելի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ այդ քայլը պատասխան է Իսրայելի դեմ Նորվեգիայի կառավարության վերջին միակողմանի քայլերին, ներառյալ Պաղեստինի պետության ճանաչումը և Նորվեգիայի բարձրաստիճան պաշտոնյաների կոշտ հայտարարությունները:

Երուսաղեմում Նորվեգիայի դեսպանին կանչել են ԱԳՆ և հայտնել, որ դիվանագետների հավատարմագրումը կչեղարկվի յոթ օրից, իսկ վիզաները կչեղարկվեն երեք ամսից։

«Հոկտեմբերի 7-ից հետո պաղեստինյան ահաբեկչության դեմ պայքարելու և իրանական չարի առանցքի դեմ Իսրայելի պայքարին աջակցելու փոխարեն, Նորվեգիան նախընտրել է պարգևատրել Համասին, նրա մարդասպաններին և չարաշահողներին՝ պաղեստինյան պետության ճանաչման տեսքով: Օսլոն նույնպես միացել է Արդարադատության միջազգային դատարանում մեր դեմ ուղղված անհիմն հայցին»,- ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը։