Իսրայելը ցամաքային և օդային հարվածներ է հասցրել Գազայի Դեյր ալ-Բալահ քաղաքի վրա
Իսրայելը ցամաքային և օդային հարվածներ է հասցրել Գազայի Դեյր Ալ-Բալահ քաղաքի վրա։
BBC-ի հաղորդմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ Իսրայելը թիրախավորում է քաղաքը։
Ռազմական գործողությունը սկսվել է այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության ուժերը հրամայել են տարհանվել։
Այս պահին այդ տարածքում բնակվում են հազարավոր ներքին տեղահանվածներ, որոնք եկել են հարավային Գազայի Ռաֆահ և Խան Յունիս քաղաքներից։
Բացի այդ, BBC-ի հաղորդմամբ՝ Համասի կողմից ղեկավարվող առողջապահության նախարարության պաշտոնյան հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում սովից մահացել է 19 մարդ։