Իսրայելը Բրազիլիայի նախագահին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Իսրայելը Բրազիլիայի նախագահին պերսոնա նոն գրատա է հայտարարել

Իսրայելը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային պերսոնա նոն գրատա է հայտարարել՝ Գազայում շարունակվող ռազմական գործողությունները Հոլոքոստի հետ համեմատելուց հետո։

Իսրայելի արտաքին գործերի նախարարություն է կանչվել նաև Բրազիլիայի դեսպանը։ Արտաքին գործերի նախարար Իսաել Կացը, ում ծնողները փրկվել են Հոլոքոստից, բրազիլացի դիվանագետ Ֆեդերիկո Մայերին տարել է Յադ Վաշեմ Հոլոքոստի հուշահամալիր, որտեղ նա ցուցադրել է Հոլոքոստում զոհված իր պապերի և տատիկների անունները: Լրատվամիջոցների ներկայությամբ նախարարը դեսպանին ասել է, որ Լուլան ցանկալի հյուր չէ Իսրայելում։

«Չենք մոռանալու ու չենք ների։ Սա լուրջ հակասեմական հարձակում է։ Իմ և Իսրայելի քաղաքացիների անունից ասեք նախագահ Լուլային, որ նա պերսոնա նոն գրատա է Իսրայելում, քանի դեռ հետ չի ընդունել իր խոսքերը», – ասել է Իսաել Կացը: