Իսրայելը այսօր նշում է անկախության 70-րդ տարելիցը
Իսրայելը այսօր նշում է անկախության 70-րդ տարելիցը

Իսրայելը այսօր նշում է անկախության 70-րդ տարելիցը: Վարչապետ Բենյամին Նեթանյահուն վառել է պատվո ջահը և Երուսաղեմում անկացված այս արարողությամբ տոնական ձևով բացել միջոցառումները:

Նախքան ջահը վառելը, Նեթանյահուն ելույթ է ունեցել խոսքով, որտեղ նա խոսել է Իսրայելի վերջին ժամանակվա ձեռքբերումների մասին: Երկրի վարչապետը, այդ թվում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, ով Երուսաղեմը հռչակել է Իսրայելի մայրաքաղաք և որոշում կայացրել ԱՄՆ-ի դեսպանությունը այնտեղ տեղափոխելու մասին: