Իսրայելց Կացը պնդում է, որ Իսրայելը կհարվածի Բեյրութի Դահիյե թաղամասին, եթե «Հեզբոլլահը» շարունակի հարձակումները Իսրայելի հյուսիսի վրա
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարում է, որ եթե «Հեզբոլլահը» շարունակի իր հարձակումները Հյուսիսային Իսրայելի վրա, Իսրայելը կհարվածի Բեյրութի Դահիյե շրջանին։
«Այլևս չի լինի իրավիճակ, երբ Բեյրութը հանգիստ լինի, քանի դեռ իսրայելական բնակավայրերը հարձակման տակ են», – ասել է Կացը։
Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքով՝ Միացյալ Նահանգների խնդրանքով Պաշտպանության ուժերը մինչ այժմ ձեռնպահ են մնացել Բեյրութում լայնածավալ հարվածներից։
Կացի խոսքով՝ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ժամանակ Դոնալդ Թրամփին ներկայացրել է «Հեզբոլլահին» պատասխան հարվածներ հասցնելու ծրագիր, «և ամերիկացիները հաստատել են այս սկզբունքը և տեղեկացրել Լիբանանի կառավարությանը և բոլոր շահագրգիռ կողմերին»։