Իսրայելական զինվորականները Գազայի հատվածից արձակված երկու հրթիռ են խոցել
Իսրայելական զինվորականները Գազայի հատվածից արձակված երկու հրթիռ են խոցել

Հինգշաբթի օրը Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել, որոնցից երկուսը իսրայելական հակաօդային համակարգին հաջողվել է խոցել, հաղորդում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը:

Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ հրթիռը, որը չի հաջողվել ոչնչացնել, շենք է վնասել: Տուժածների մասին դեռ տեղեկություն չկա: