Իսրայելական ռազմական ինքնաթիռներն անցած գիշեր խոցել են 150 ստորգետնյա թիրախ, սպանվել է ՀԱՄԱՍ-ի օդային գործողությունների ղեկավարը
Իսրայելական ռազմական ինքնաթիռներն անցած գիշեր խոցել են 150 ստորգետնյա թիրախ, սպանվել է ՀԱՄԱՍ-ի օդային գործողությունների ղեկավարը,- հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը։
Պաշտպանական ուժերի տվյալներով՝ Ասեմ Աբու Ռաբաքան, ով պատասխանատու է ՀԱՄԱՍ-ի օդային գործողությունների համար, սպանվել է։ Աբու Ռաբաքան պատասխանատու էր անօդաչու թռչող սարքերի և պարապլաներների, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերի համար։
Պաշտպանության ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ Աբու Ռաբաքան մասնակցել է հոկտեմբերի 7-ի հարձակմանը և «ղեկավարել է ահաբեկիչներին», ովքեր Իսրայել են մտել պարապլանով։