Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայի Ջաբլա նավահանգստային քաղաքում գտնվող զենքի պահեստը
Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայի Ջաբլա նավահանգստային քաղաքում գտնվող զենքի պահեստը

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայի Ջաբլա նավահանգստային քաղաքում գտնվող զենքի պահեստը։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների տվյալներով՝ սիրիական հակաօդային պաշտպանությունը գործում էր Լաթաքիայի շրջանում «թիրախների» դեմ։ Ջաբլա քաղաքը գտնվում է Լաթաքիայի շրջանում՝ Խմեյմ ավիաբազայի մոտ, որը ներկայումս վերահսկվում է Ռուսաստանի կողմից։

Ավելի ուշ հաղորդվել է, որ հրշեջները փորձում են հանգցնել Լաթաքիայի հարավում գտնվող ծովափնյա Ջաբլա քաղաքում բռնկված հրդեհը։ Սոցցանցերում հայտնվել են ռմբակոծության կադրեր։ Հաղորդվել է նաև, որ Իսրայելը ռմբակոծել է բազան իրանական ինքնաթիռի վայրէջքից մեկ ժամ անց:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ կկանխի Հեզբոլլահի համար Լիբանան զենք առաքելու բոլոր փորձերը, որոնք հաճախ անցնում են Սիրիայի տարածքով: