Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Նաֆթալի Բենեթը հեռախոսով խոսել է Վլադիմիր Զելենսկու հետ
Կրեմլում կայացել է Ռուսաստանի նախագահի և Իսրայելի վարչապետի հանդիպումը։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Վլադիմիր Պուտինի և Նաֆթալ Բենեթի հանդիպումը տևել է երեք ժամ։
Կրեմլի տվյալներով՝ կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդմամբ՝ Նաֆթալի Բենեթին Մոսկվա կատարած այցի ժամանակ ուղեկցել են Ազգային անվտանգության հարցերով խորհրդական և Ազգային անվտանգության խորհրդի տնօրեն Էյալ Հուլատան, դիվանագիտական խորհրդական Շիմրիթ Մեյերը և վարչապետի մամուլի քարտուղար Մատան Սիդը։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նաֆթալի Բենեթը խոսել է Ուկրաինայում հրեական համայնքների իրավիճակի, ինչպես նաև Վիեննայում Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների մասին։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Նաֆթալի Բենեթը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման մասին տեղեկացրել էր՝ ԱՄՆ-ին, Գերմանիային, Ֆրանսիային և Կիևին։
Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Իսրայելի վարչապետը կմեկնի Բեռլին, որտեղ հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Նաև, իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Նաֆթալի Բենեթը հեռախոսազրույց է ունեցել նաև Վլադիմիր Զելենկիի հետ։