Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ իրանական բալիստիկ հրթիռի իսրայելական Բեյթ Շեմեշ քաղաքի վրա հարձակման հետևանքով զոհվել է ութ մարդ, վիրավորվել՝ 28-ը
Իսրայելի Բեյթ Շեմեշ քաղաքում իրանական բալիստիկ հրթիռ է ընկել, որի հետևանքով ութ մարդ է զոհվել, հաղորդում է Times of Israel-ը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հրթիռն ընկել է բնակելի թաղամասում՝ զգալի վնաս հասցնելով հանրային ապաստարանին և մոտակա տներին։
Հաղորդվում է, որ 28 մարդ վիրավորվել է, որոնցից երկուսը ծանր վիճակում են։