Իսրայելական լրատվամիջոցներ – Իսրայելը հարձակվել է Սիրիայի նախագահական պալատի վրա
Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Սիրիայի նախագահական պալատին:
Իսրայելի պաշտպանության ուժերը չեն մեկնաբանել միջադեպը:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սոցիալական ցանցերում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես է Իսրայելը հարձակվում Սիրիայի պաշտպանության նախարարության շենքի վրա:
«Սկսվել են ծանր հարվածներ», – գրել է Կացը։