Իսրայելական լրատվամիջոցներ. Հնարավոր է համաձայնություն ձեռք բերվի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև
Հնարավոր է, որ համաձայնություն է ձեռք բերվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև. Տեղեկությունը տարածում են իսրայելական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Դոհայում կայացած բանակցություններին մասնակցել են իսրայելցի և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ, և մի քանի ամիս տեւած քննարկումներից հետո, հնարավոր է, պայմանավորվածություն է ձեռք բերվել։
«Այժմ մենք կարծում ենք, որ համաձայնության շանսերը 50/50 են»,- Timesofisrael-ին ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան:
Ինչպես հայտնում է հրատարակությունը, «Իսրայելը մեղմացրել է իր դիրքորոշումը բանակցությունների ընթացքում և համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկին, հնարավոր է 40 իսրայելցի պատանդների դիմաց 800 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց»։
Լրատվամիջոցը գրում է, որ, ինչպես հայտնի է, այս առաջարկն արդեն ուղարկվել է «Համասին»։