Իսրայելական լրատվամիջոցներ. Հեզբոլլահը հետ է մղում իսրայելական ուժերին Մարուն ալ-Ռասի մոտ, խմբավորումն ասում է, որ Իսրայելի օդային գերազանցությունը ցամաքում կորստի կվերածվի
Իսրայելական լրատվամիջոցներ. Հեզբոլլահը հետ է մղում իսրայելական ուժերին Մարուն ալ-Ռասի մոտ, խմբավորումն ասում է, որ Իսրայելի օդային գերազանցությունը ցամաքում կորստի կվերածվի

Իսրայելական բանակը հայտնում է Լիբանանում Հեզբոլլահի հետ հակամարտության ժամանակ զինծառայողի մահվան մասին։

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Լիբանանի հարավում գտնվող գյուղերից մեկում «Հեզբոլլահի» անդամների հետ զինված բախման ժամանակ սպանվել է «Էգոց» հրամանատարական ստորաբաժանման անդամը։

«Հըզբոլլահ»-ն ասում է, որ իսրայելցի զինվորականները Մարուն ալ-Ռաս քաղաքից և Օդայսե քաղաքից ներխուժել են Լիբանան, սակայն լիբանանյան խմբավորումը հետ է մղել նրանց։

«Վստահեցնում եմ, թշնամի, սա միայն առաջին փուլն է։ Այն, ինչ տեղի ունեցավ Մարուն ալ-Ռասում և այլ շրջաններում, ներառյալ Օդաիսում, ոչ այլ ինչ էր, քան այսբերգի գագաթը: Իսրայելի օդային գերազանցությունը ցամաքում կորստի կվերածվի։ Խմբավորումը բավականաչափ մարտիկներ, զենք ու զինամթերք ունի Իսրայելին հետ մղելու համար»,- ասել է Հեզբոլլահի խոսնակ Մոհամմադ Աֆիֆը։