Իսրայելական լրատվամիջոցներ. ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանը հարձակում կսկսի Իսրայելի վրա առաջիկա 24-48 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանը հարձակում կսկսի Իսրայելի վրա մոտակա 24-48 ժամվա ընթացքում, այս մասին գրում է «Times of Israel»-ը՝ հիմնվելով աղբյուրի վրա։
Ըստ հրատարակության՝ այս մասին հեռախոսազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարներին։
«Times of Israel»-ը գրում է, որ պետքարտուղարը գործընկերների հետ խոսել է լարվածությունը թուլացնելու և լայնամասշտաբ պատերազմից խուսափելու ԱՄՆ ջանքերի ֆոնին։ Բացի այդ, Բլինկենը, ինչպես ենթադրվում է, ասել է գործընկերներին, որ Իրանի վրա ճնշում գործադրելը, որպեսզի սահմանափակի իր հարձակումը, տարածաշրջանային պատերազմից խուսափելու լավագույն միջոցն է: