Իսրայելական բանակը հայտնում է, որ Գազայի հատվածի սահմանին մոտ գտնվող քաղաքներից խաղաղ բնակիչների տարհանումն է ընթանում

17:32, 08.10.2023

Իսրայելական զինվորականները նշում են, որ Գազայի հատվածի սահմանին մոտ գտնվող քաղաքներից խաղաղ բնակիչների տարհանումն է ընթանում, այս մասին գրում է Timesofisrael-ը։

«Մեր առաքելությունը առաջիկա 24 ժամվա ընթացքում Գազայի շրջակայքում ապրող բոլոր մարդկանց տարհանումն է։ Հետագա տարհանում կիրականացվի՝ կախված իրավիճակից»,- լրագրողներին ասել է Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին։

Նրա խոսքով՝ տարհանում կարող է իրականացվել միայն այն բանից հետո, երբ համոզվելով, որ ահաբեկիչներն այդ տարածքում չեն։

«Տասնյակ հազարավոր կռվող զինվորներ կան տարածաշրջանում։ Մենք կպայքարենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք սպանել Իսրայելի բոլոր ահաբեկիչներին»,- ասել է Հագարը։

Նմանատիպ