Իսրայելական բանակը հայտնում է, որ Բեյրութին ավիահարվածի արդյունքում սպանվել է «Հըզբոլլահ» խմբավորման անդամ Սուհիել Հուսեյն Հուսեյնը
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Բեյրութին ավիահարվածի արդյունքում սպանվել է «Հըզբոլլահ» խմբավորման անդամ Սուհիել Հուսեյն Հուսեյնը, որը պատասխանատու էր Իրանից զենք մատակարարելու համար։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Հուսիենը պատասխանատու է եղել իրանական զենքի տեղափոխման և «Հըզբոլլահի» ստորաբաժանումներին բաժանելու համար։
Իսրայելն ասում է, որ Հուսեյնը պատասխանատու էր նաև Հեզբոլլահի բյուջեի կազմման և խմբավորման կազմակերպված ահաբեկչական հարձակումների համակարգման համար Իսրայելի, Լիբանանի և Սիրիայի դեմ:
Ըստ իսրայելական բանակի տվյալների՝ Լիբանանում պաշտպանության ուժերի կողմից սկսված ցամաքային գործողության շրջանակներում մինչ այժմ սպանվել է «Հըզբոլլահի» 450 մարտիկ, այդ թվում՝ խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան և 30 այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։