Իսրայելական Աշդոդ քաղաքի մոտ հրաձգության հետեւանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել
Իսրայելական Աշդոդ քաղաքի մոտ հրաձգության հետեւանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկություն է տարածում «CNN»-ը։
Աշդոդ բժշկական կենտրոնից հայտնում են, որ մեկ հոգու վիճակը միջին ծանրության է, երկուսը թեթեւ վնասվածքներ են ստացել։ Եվս մեկ տուժած տեղափոխվել է Կապլանի բժշկական կենտրոն։
Իսրայելի շտապ բժշկական ծառայության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 11:06-ին Աշդոդ-Թել Ավիվ մայրուղում հրաձգության մասին տեղեկություն են ստացել։
Իսրայելի ոստիկանության խոսնակ Ասի Աարոնին հայտարարել է, որ կրակոցը ահաբեկչական գործողություն է եղել՝ հավելելով, որ ահաբեկիչը վնասազերծվել է։