Իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում լիբանանյան բանակի զինծառայող է զոհվել
Իսրայելի հարձակման հետևանքով լիբանանյան բանակի զինծառայող է զոհվել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հարավային Լիբանանում զինվորականը մոտոցիկլետով շարժվելիս է եղել բանակային անցակետի մոտ, երբ նրա վրա հարձակվել է անօդաչու թռչող սարք։
Լիբանանյան լրատվամիջոցները գրում են, որ սահմանային անցակետի շրջակայքը նույնպես հրետանու գնդակոծության է ենթարկվել։ Իսրայելի կողմից լիբանանյան տարածքի լայնածավալ ռմբակոծությունից հետո սա առաջին դեպքն է, երբ լիբանանյան բանակի զինվոր է զոհվում։
Անցած գիշերվանից Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով Լիբանանում զոհվել է ավելի քան 60 մարդ, այդ թվում՝ Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի անդամներ: Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նշում է, որ Իսրայելը պատրաստվում է ցամաքային հարձակման Լիբանանում Հեզբոլլահի դեմ։