Իսրայել-Վրաստան ուղղությամբ նոր չվերթ է նշանակվել
Իսրայել-Վրաստան ուղղությամբ նոր չվերթ է նշանակվել

Իսրայել-Վրաստան ուղղությամբ նոր չվերթ է նշանակվել։

Վերոնշյալի կապակցությամբ տեղեկությունը տարածում է Իսրայելի Պետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լաշա Ժվանիան։

«Անցյալ շաբաթ մենք կարողացանք Իսրայելի և Վրաստանի միջև շաբաթական թռիչքների հաճախականությունը 35-ից հասցնել 42-ի։

Այժմ մենք բոլորովին նոր երթուղի ենք ավելացրել՝ Ռամոն (Էյլաթ)-Բաթումի ուղղությունը, որը կիրականացնի «Airkia» ընկերությունը ամառային սեզոնին։

Շնորհակալություն մեր էկոնոմիկայի նախարարությանը, Ավիացիոն գործակալությանը և զբոսաշրջության վարչության ֆանտաստիկ թիմին, ինչպես նաև մեր իսրայելցի գործընկերներին՝ իրենց զարմանալի արդյունավետ համագործակցության համար:

Երկու երկրների միջև օդային հաղորդակցության աճը վկայում է մեր երկրի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին, որն առաջին հերթին բխում է անվտանգ, լավ, հաճելի միջավայրի առկայությունից։

Հաջողություն վրացական և իսրայելական ավիաընկերություններին»,- սոցցանցում գրել է Լաշա Ժվանիան։