Իսրայել Կաց - Թեհրանը կարող է ընտրել դեպի ապագա կամուրջ կամ մեկուսացման և ոչնչացման անդունդ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ասում է, որ Իրանը դժվար ընտրության առաջ է կանգնած։
Նա ասում է, որ Թեհրանը կարող է ընտրել «դեպի ապագա կամուրջ կամ մեկուսացման և ոչնչացման անդունդ»։
«Եթե Իրանը ընտրի վերջինս, այն արագ կհասկանա, որ այն թիրախները, որոնց դեռ չի հարվածել, շատ ավելի ցավոտ են, քան այն թիրախները, որոնց մենք արդեն հարվածել ենք», – ասել է Իսրայել Կացը։
Associated Press-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարարը փորձել է Իսրայելի ռազմական գործողությունը լիբանանյան «Հեզբոլլահ» զինյալ խմբավորման դեմ ներկայացնել որպես Իրանի հետ ավելի լայն բախման մի մաս։